Volvo-ն և Baidu-ն կստեղծեն ռոբոտաքսի Չինաստանի համար
Volvo-ն և Baidu-ն համաձայնության են եկել համատեղ «առանց վարորդ» մեքենաների նախագծման ուղղությամբ, որոնք որպես տաքսի կաշխատեն Չինաստանում, հաղորդում է Bloomberg-ը:
Գործընկերները պատրաստվում են թողարկել ինքնավարության 4-րդ մակարդակի «առանց վարորդ» մեքենաներ, որը նշանակում է, որ մեքենան նախատեսված է լրիվ ինքնուրույն տեղաշարժվելու համար, բայց միայն որոշակի ճանապարհահատվածներում: Volvo-ն կզբաղվի մեքենաների նախագծմամբ, իսկ Baidu-ն՝ դրանց ծրագրային ապահովմամբ:
Մեքենաները կթողարկվեն հատուկ Չինաստանի համար, որը, ինչպես սպասվում է, կդառնա աշխարհում «առանց վարորդ» մեքենաների խոշորագույն շուկան: