Չինաստանում անցկացվել է դրոն-ռեյսինգի աշխարհի առաջին առաջնությունը(Տեսանյութ)
Չինաստանի Շենժեն քաղաքում միջազգային ավիացիոն ֆեդերացիայի (FAI) հովանու ներքո նոյեմբերի 1-4-ը տեղի է ունեցել դրոն-ռեյսինգի առաջին աշխարհի առաջնությունը: Այս մասին հաղորդում է FAI-ի մամուլի ծառայությունը:
Shenzhen Universiade Center Stadium մարզադաշտում մրցույթի համար 650 մետրանոց մայրուղի է կառուցվել:
128 լավագույն օդաչուները մրցել են մեծ արագությամբ կվադրոկոպտերների կառավարման մրցույթում:
Հաղթել է Ավստրալիայի թիմը, արծաթե մեդալը նվաճել է Շվեդիան, իսկ բրոնզը՝ Հարավային Կորեան: