Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք կարեւորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցության խորացումը: