Գիտնականները սովորել են մատնահետքերում թաքցնել տեղեկատվությունը
Գիտնականները սովորել են տեղեկությունը ծածկագրել մատնահետքերի պատկերի մեջ: Դրանցով կարելի է կարդալ կոդավորված տեղեկատվությունը: Այս մեթոդը ոչ միայն արտասովոր է, այլև շատ առավելություններ ունի: Այս մասին գրում է dni24.com-ը։
Կոդավորման համար անհրաժեշտ է ամբողջ հաղորդագրությունը փոխակերպել մաթեմատիկական արտահայտությունների, որը այնուհետև վերափոխվում է մի շարք կետերի: Յուրաքանչյուր կետի համապատասխանում է մի առանձնահատկություն: Վերջնական փուլը ներառում է բոլոր կետերի կապը, ստեղծելով մատնահետքի վերջնական պատկերը:
Նոր մեթոդի կարևոր առավելությունը դրա գրեթե աննկատելի լինելն է, այսինքն, ստեղծվում են մատնահետքի բավականին հստակ պատկեր: Պատկերում պիքսելների խտության փոփոխությունները կարող են խեղաթյուրել բնօրինակը: