Twitter-ը 10 հազար օգտահաշիվ է ջնջել՝ կոնգրեսի ընտրություններում չքվեարկելու կոչերի պատճառով
Twitter ընկերությունը սոցկայքից 10 հազար օգտահաշիվ է ջնջել, որոնց միջոցով ԱՄՆ կոնգրեսի ընտրություններին չմասնակցելու կոչեր են հրապարակվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով`այդ օգտահաշիվները գործել են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անունից:
Սակայն կուսակցության ներկայացուցիչները հերքել են նման հրապարակումներին մասնակցությունը և այդ մասին տեղյակ պահել Twitter-ին: