Tesla-ի սեփականատերը կայանատեղիի համար տուգանվելուց խուսափելու խորամանկ միջոց է գտել
Ամերիկացի Շոն Քենեդին կայանատեղիի համար չվճարելու միջոց է գտել` Tesla ավտոմեքենայի Summon գործառույթն օգտագործելով: Հնարքի տեսագրությունը նա հրապարակել է Twitter-ի իր էջում:
Տղամարդը հստակեցրել է, որ Վիսկոնսին քաղաքի Մեդիսոն քաղաքի կենտրոնում երկու ժամ կայանելու համար վճար են սահմանել: Այժմ յուրաքնչյուր երկու ժամը մեկ առանց գրասենյակից դուրս գալու Քենեդին տեղափոխում է իր ավտոմեքենան`օգտագործելով հավելվածի միջոցով ավտոմեքենան հեռահար կառավարելու հնարավորությունը:
«Ես չէի կարծում, որ այս գործառույթն ինձ անհրաժեշտ կլինի…մինչև այսօր»,-գրել է նա: