Աշխարհում առաջին էլեկտրական ինքնաթիռը կստեղծեն Բրիտանիայում
Բրիտանացիները աշխատում են աշխարհում առաջին էլեկտրաինքնաթիռ ստեղծելու վրա․ այն նախատեսված է մրցումներին մասնակցություն ունենալու համար։
Հիմքում ընկած է սովորական մրցարշավային ինքնաթիռի մոդելը։ Նոր մոդել ստանալու համար բենզինով աշխատող շարժիչը կփոխարինվի էլեկտրականով՝ ավելացրած մարդկոցը և հատուկ էլեկտրական ինքնաթիռի համար նախատեսված կառավարման համակարգը։
Էլեկտրական ինքնաթիռների առաջին մրցույթը նախատեսվում է անցկացնել 2010 թվականին։ Նախնական տվյալներով՝ մրցույթին կմասնակցեն 8 ինքնաթիռներ, որոնք կհաղթահարեն 1,5 կմ երկարությամբ երթուղին։