Հարյուր դատավոր անգործ է մնացել
Ադրբեջանում սկսվել է կարգապահական հետաքննություն ավելի քան 230 դատավորի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Մինվալ» լրատվական կայքը։
Հետաքննության շրջանակներում ավելի քան 100 դատավորի նկատմամբ կիրառվել է հետագա գործունեության կասեցման որոշումը՝ թույլ տված իրավախախտումների եւ այլ բացասական գործողությունների պատճառով։ Որոշումը ներկայացվել է նաեւ Ադրբեջանի խորհրդարանին։
Նշվել է նաեւ, որ 2007 թվականի համեմատությամբ, օրինակ` դատավորների թիվը կրկնապատկվել է։