Ժիրինովսկին մեկնել է Ուզբեկստան և պարել բնակիչների հետ (տեսանյութ)
ՌԴ պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին մի խումբ խորհրդարանականների հետ մեկնել է Ուզբեկստան՝ Բուխարա, գրում է lenta.ru-ն:
Քաղաքական գործիչներին դիմավորել է երաժշտական համույթ, որի հնչյունների ներքո Ժիրինովսկին սկսել է պարել տեղի բնակիչների հետ: Նրա պարը ցուցադրող տեսանյութը հայտնվել է սոցցանցերում:
Նա Բուխարայում կանցկացնի 2 օր, որի ընթացքում կայցելի համանուն շրջանի տեսարժան վայրերը: