Թուրքիայում լեռներում բնակվող եւ լեզուն արդեն մոռացած ընտանիք են հայտնաբերել (Լուսանկարներ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Երզնկա նահանգում Բինգյոլի եւ Դերսիմի լեռների միջեւ գտնվող Քոշան լեռան վրա ապրող 7 հոգանոց ընտանիք է հայտնաբերվել։
Թուրքական Karar.com–ի փոխանցմամբ՝ ընտանիքի մասին լրատվամիջոցներին հայտնել է մի լեռնագնաց, ով Քոշան լեռը բարձրանալու ժամանակ 2500 մետր բարձրության վրա տեսել է քաղաքակրթությունից կտրված ընտանիքի ապրելակերպը։
Պարզվել է, որ ընտանիքի անդամները բացի մոտակայքում գտնվող մի գյուղից այլ բնակավայր չեն տեսել եւ վախենում են որեւէ քաղաք գնալ։
Ընտանիքի հայրը նշել է, որ 10 երեխաներից 5–ը 20 տարի առաջ տնից հեռացել են ու այլեւս չեն վերադարձել։
5 երեխաները դպրոց երբեք չեն գնացել եւ թուրքերեն չեն կարողանում խոսել, իսկ միմյանց հետ ժեստերով ու հնչյուններով են շփվում։
Նշվում է, որ առանց լույսի եւ տարրական կենցաղային պայմանների ապրող ընտանիքին ալյուրով եւ կարտոֆիլով օգնում են մոտակայքում գտնվող գյուղի բնակիչները։