Հայտնի են զբոսաշրջությունից մեծ շահույթ ստացող քաղաքները
Զբոսաշրջության և ճամփորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC) տարեկան հաշվետվություն է հրապարակել, որը ցույց է տալիս զբոսաշրջության ազդեցությունը աշխարհի տարբեր քաղաքների տնտեսության վրա։Հետազոտության արդյունքները հրապարակվել են WTTC կայքում։
Վարկանիշային աղյուսակում 72 քաղաք է ներառված, որտեղ առաջին հորիզոնականում Շանհայն է։ Այստեղ զբոսաշրջության ավանդը ՀՆԱ–ում 2017 թվականին 35 միլիարդ դոլար է կազմել։ Շանհային հետևում են Պեկինը (32,5 միլիարդ դոլարով) և Փարիզը (28 միլիարդով)։