Ենթադրվում է, որ վայրի բնությունը ամբողջովին կվերանա
Ավստրալացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ Երկիր մոլորակի այն հատվածները, որտեղ դեռ պահպանված է վայրի բնությունը, արագորեն անհետանում են՝ տեղեկացնում է Phys.org-ը։
Հետազոտողների կարծիքով մեկ դար առաջ մարդու կողմից օգտագործվում էր Երկիր մոլորակի մակերեսի միայն 15%-ը։ Ներկա պահին մարդու գործունեությունը տարածվել է ցամաքային տարածության 77%-ի վրա՝ ներառյալ Անտարկտիդան, օգտագործվում է նաև Համաշխարհային օվկիանոսի 87%-ը։
Միևնույն ժամանակ բևեռային հատվածները մնում են որպես անձեռնմխելի տարածքներ։ Այդ տարածքները մաքուր կմնան, եթե երկրները ընդունեն դրանց կարևորությունը և համատեղ ուժերով լծվեն դրանց պահպանությանը։