Թուրքիան ՀՕՊ սեփական համակարգերի ստեղծմանն ուղղված քայլեր է ձեռնարկում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում մեկնարկել են Siper կոչվող հակաօդային պաշտպանության հեռահար հրթիռային համակարգերի ստեղծմանն ուղղված աշխատանքները», - ռազմական արդյունաբերության նվաճումներին նվիրված ցուցահանդես այցելության ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Siper համակարգերի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի արդեն 2021 թվականին:
Մեկ շաբաթ առաջ հակաօդային պաշտպանության սեփական համակարգերի ստեղծման մասին խոսել էր նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Մենք շարունակում ենք աշխատել հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման ուղղությամբ` փորձելով գնորդից վերածվել արտադրողի», - Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Աքարը: