«Չե՞ք ամաչում». Փայլանը`Թուրքիայի իշխանություններին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Թուրքիայի գրանցած ցածր ցուցանիշն ու այդ առնչությամբ քննադատել երկրի իշխանություններին:
Twitter-ի իր պաշտոնական էջում Փայլանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան համաշխարհային այդ ինդեքսում անցյալ տարվա համեմատ է՛լ ավելի է զիջել իր դիրքը՝ 155-ից իջնելով մինչև 157-րդ հորիզոնական:
«Եվս երկու հորիզոնական ընկնելով՝ 180 երկրների շարքում հայտնվել ենք 157-րդ տեղում: Չե՞ք ամաչում», - գրել է հայազգի պատգամավորը:
Փայլանը նաև խոսքն ուղղել է օրերս Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 95-ամյակը մեծ շուքով նշողներին՝ շեշտելով, որ ժողովրդավարության առումով երկիրն այդքան էլ նախանձելի վիճակում չէ:
«Էական է ոչ թե հանրապետություն հիմնելը, այլ ժողովրդավար հանրապետություն հիմնելը: Ունե՞նք այդպիսին»,- ասել է Փայլանը: