Ենոքավանում կկայանա Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի շնորհանդեսը
Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի հեղինակ, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին Aravot.am-ը հարցրեց, թե գրքի շնորհանդեսը ե՞րբ կկայանա: Նա ասաց, որ առաջիկայում:
Լյուբիկ Չիբուխչյանը հայտնեց, որ շնորհանդեսը կայանալու է Ենոքավանում: Այդ գյուղը Լյուբիկ Չիբուխչյանի հոր` Նիկոլի եւ Նիկոլ Փաշինյանի հոր`Վովայի հայրենի գյուղն է: Նա ասաց, որ գրքի շնորհանդեսի օրը Ենոքավանում հանդիսավորությամբ խաչքար է օծվելու: