Հանուն նոր քաղաքակրթության. Չինաստանը ուղեծիր է դուրս բերել գեների տիեզերական բանկ
Shainghai ManWei Technology ընկերությունը ուղեծիր է դուրս բերել պատմության մեջ առաջին գեների տիեզերական բանկը՝ DSB-01: Այս մասին տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Արձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին՝ Տայյուան օդակայանից՝ «Չանչժեն-4» հրթիռակրի օգնությամբ:
Ինչպես պնդում է նախագծի կազմակերպիչը, գենային նյութերը, որ ստացվել են Չինաստանի 7 քաղաքացիներից, կպահպանվեն մոտավորապես 1000 տարի:
Հեռուստաալիքը, վկայակոչելով փորձագետներին, նշում է, որ գերբնակվածության և ռեսուրսային բազայի սպառման պատճառով Երկիրը արդեն մոտակա 400 տարում կարող է այլևս պիտանի չլինել մարդու կյանքի համար:
«Ենթադրվում է, որ գեների այդ բանկի օգնությամբ կստեղծվի նոր քաղաքակրթություն»,- նշվում է հաղորդման մեջ: