Աստղագետներն անբացատրելի ազդանշան են ստացել տիեզերքից
Ռադիոաստղագիտական հետազոտությունների միջազգային կենտրոնի մասնագետներն անբացատրելի ազդանշան են որսացել տիեզերքից:
Ինչպես տեղեկացնում է Science Alert-ը, ընդունված ազդանշանը, որն ստացվել է Ծիր կաթինի խորքերից, եկել է Լուսնից: Այն ֆիքսել են նաև ցամաքային կայանները: Գիտնականների կարծիքներն ընդունված ազդանշանի վերաբերյալ կիսվել են:
Նրանց մի մասը կարծում է, որ տիեզերական լուսարձակումը հանդիսանում է Մեծ պայթյունի «արձագանքը»: Մասնագետների մյուս մասն էլ կարծում է, որ ազդանշանն արհեստականորեն է ստեղծվել:
Այժմ աստղագետները փորձում են որոշել ընդունված ազդանշանի բնույթն ու աղբյուրը: