Բրիտանացիներին առաջարկվում է նախապատրաստվել մեծ միգրացիայի`կլիմայի փոփոխության պատճառով
Կլիմայի փոփոխության գծով բրիտանական կոմիտեի հաշվետվության մեջ մասնագետները անհրաժեշտ են համարում կղզու առափնյա բնակիչներին տեղեկացնել նրա մասին, որ մոտ ապագայում օվկիանոսի մակարդակը կբարձրանան ափերի էրոզիայի պատճառով՝ գրում է ecology.unian.net-ը։
Սպասվում է, որ մինչև 2050թ․ առնվազն 32 հազար տներ բնակելի չեն լինի այլևս, իսկ դարավերջին դրանց թիվը կհասնի առնվազ 82 հազարի։ Հազարավոր կիլոմետր երկարությամբ ճանապարհներ և երկաթուղիներ կհայտնվեն փլուզման կամ ջրի տակ անցնելու վտանգի տակ։
Փորձագետները կարծում են, որ իրական այդ վտանգի մասին բնակչությունը տեղեկացված չէ։ Մինչդեռ դա շատ կարևոր է, քանի որ խոսքը վերաբերում է արդեն ծնված սերնդին։ Նրանք պնդում են, որ առափնյա տարածքների ամրացման և պաշտպանության վերաբերյալ անիրական և ծախսատար ծրագրեր կազմելու փոխարեն քաղաքային և կենտրոնական իշխանությունները պետք է ծրագրեն և կազմակերպեն մի շարք բնակավայրերի տեղափոխումը անվտանգ վայրեր։