Չինաստանը iPhone-ի գաղտնալսումներից ազատվելու միջոց է գտել
Չինաստանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսների գաղտնալսումից խուսափելու միջոց են գտել։ Այն մամլո ասուլիսի ժամանակ առաջարկել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունյինը,– ասվում է գերատեսչության կայքում։
«Եթե ձեզ անհանգստացնում են, որ Apple-ի բջջային հեռախոսները գաղտնալսվում են, դուք կարող եք չինական Huawei օգտագործել»,– հայտարարել է նա։ ԱԳՆ ներկայացուցիչն ավելացրել է, որ բացարձակ անվտանգության համար կարելի է լիովին հրաժարվել ժամանակակից սարքավորումներից և խզել բոլոր կապերը արտաքին աշխարհի հետ։
Նա նաև նշել է, որ The New York Times-ի հրապարակումը՝ Պեկինի կողմից ամերիկյան առաջնորդի խոսակցությունների գաղտնալսման մասին, «կեղծ լուրերի» ևս մեկ ապացույց է։