Վրացի օրենքով գողին Թուրքիայում ձերբակալել են
Թուրքիայում բռնել են վրացի օրենքով գող Մինդիա Գորաձեին՝ Լավասօղլի մականունով։ Այս մասին հոկտեմբերի 25-ին հաղորդել է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը։
Ինչպես նշել են գերատեսչությունում՝ ձերբակալությունը տեղի է ունեցել թուրք և վրացի ոստիկանների մասնակցությամբ։
Միևնույն ժամանակ Լավասօղլիի փաստաբանը հայտարարել է, որ դեռևս չի կարող հաստատել իր պաշտպանյալի ձերբակալության մասին լուրը, քանի որ «տվյալ փուլում ճշտում է տեղեկատվությունը»։
Որոշ տվյալների համաձայն՝ Լավասօղլիին բռնել են ոստիկանական շրջայցի ժամանակ։ Մեքենայի խուզարկության ժամանակ ոստիկանները չգրանցված զենք են հայտնաբերել և փամփուշտներ։
Yeni Akit թերթը նշում է, որ Գորաձեին, ամենայն հավանականությամբ, հարցաքննությունից հետո կհանձնեն Ինտերպոլին։