Huawei-ը առաջարկել է հսկայական Ռուբիկ-կուբիկ հավաքել
Huawei բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունը Լոնդոնում հսկայական Ռուբիկ-կուբիկ է տեղադրել և առաջարկում է բջջային հեռախոսների տերերին լուծել գլուխկոտրուկը՝ գրում է Campaign-ը։
Հեռախոսների տերերը կարող են 5մ բարձրությամբ խորանարդի հետ փոխազդել սմարթֆոններում տեղադրված հավելվածի միջոցով, որը օգտագործում է Huawei-ի ալգոռիթմերը։
Գլուխկոտրուկի մեկնարկից հետո նրա բաժինները խառնվում են, օգտատերերը սկսում են խնդիրը լուծել հավելվածի միջոցով, իսկ սմարթֆոնի ալգոռիթմերը հուշում են առավելագույն քայլերը։