Այսօր՝ 30 մարտի 2020թ., 00:00
Կորոնավիրուսային տոտալիտարիզմ Ռոբերտ Քոչարյանի առողջականում դրական տեղաշարժ կա Պատգամավորները բացատրություն են պահանջել Արարատ Միրզոյանից Տարօրինակ կորոնովիրուսային վիճակագրություն Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մխիթարյանն «Արսենալ»-ին ասել է, որ ուզում է մնալ «Ռոմա»-ում Պարետատունն անկազմակերպ է․ ՀՀ-ից Արցախ մեկնող դիտորդներին չի ներկայացվում, թե ինչ ստուգումներ են անելու․«Մեդիա պաշտպան» Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից Իրանում գրեթե 500 մարդ է մահացել՝ կորոնավիրուսը «բուժելու» համար մեթանոլ խմելով. AP Ուրուգվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածի մահվան առաջին դեպքը Նիկոլ Փաշինյանն ուզում է հետեւել մեզնից յուրաքանչյուրին ԱՄՆ 1 դոլարը հայաստանյան բանկերում վաճառվում է 504 դրամ առավելագույն փոխարժեքով Կառավարությունը նվազագույն աշխատավարձի չափով գումար կտրամադրի մարտի 13-30-ն աշխատանքից ազատված անձանց Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով. Արմեն Աշոտյան Եվս մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. նա նախապես մեկուսացված էր Տիմոշենկոն հայտնել է Ուկրաինայում պատրաստվող «դարի խարդախության» մասին Տոկիո-2020 անվանումը կպահպանվի. Թոմաս Բախ Չգիտեմ ում շունն է, բայց աչքիս կծում է էս վիրուսը (տեսանյութ) Մենք գործ ունենք մարդու հիմնարար ազատությունների հետ, ինչը պահանջում է ավելի լուրջ և ավելի կշռադատված մոտեցում Ետկորոնավիրուսյան Հայաստան․ էմոցիաները լքում են քաղաքական թատերաբեմը DW. Համավարակի խրոնիկա. Նավթի գինն ընկել է մինչեւ 2002 թվականի մակարդակ Քշիշտոֆ Պենդերեցկի. Հայ տատիկն ու Կոմիտասի ազդեցությունը Նոր որոշում. 100 հազար դրամ կտրվի աշխատանք չունեցող հղիներին, որոնց ամուսինը մարտի 13-30-ն ազատվել է աշխատանքից Մահացել է «I Love Rock 'n' Roll» հիթի հեղինակը Ռուսաստանն ունի արդեն երեք դեղամիջոց՝ ընդդեմ նոր տիպի կորոնավիրուսի ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են Մեկուսացումից եւ ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության. Խնդիրներ չունենք. Դավիթ Տոնոյան Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի. РИА Новости Ադրբեջանում մարդկանց մեկուսացրել են քարանձավում. Մեկուսացում՝ ադրբեջանական ձեւով (տեսանյութ) Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է «Ֆեյսբուքում» ևս մեկ խաբեության մասին Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի» Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք օգտագործում, որը հավանաբար կանջատենք. Արսեն Թորոսյան Արցախում այսօր լռության օր է Այս պահին 14 ծանր եւ մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. երկու ծանր դեպք կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ Մոսկվայից, Մինսկից Երևան և հակառակ ուղղություններով թռիչքներ են սպասվում Կորոնավիրուսի վարակման 58 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 482-ի ԱՀ 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը Հակաճգնաժամային քայլեր Ուզում են պարտավորեցնել օպերատորներին՝ պետությանը տրամադրելու մեզ բոլորիս վերաբերող անձնական տվյալներ Յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել եւ օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները Տեղեկատվության տրամադրման ժամը անցել է Ինչպես են դիմավորել Վիտալի Բալասանյանին հեռուստաբանավեճից հետո (տեսանյութ) Չհայտարարված պատերազմ․ գրառումներ «ճակատից» Կորոնավիրուսի հուսադրող ու զգաստացնող թվերը Արցախ մեկնող ԱԺ պատվիրակությունը կգլխավորի Ալեն Սիմոնյանը. ինչու չի մեկնել Արարատ Միրզոյանը Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է փորձարկել․ Fox News Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային եւս 3 փաթեթ. Փաշինյան ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ կառավարության նախաձեռնությամբ (ուղիղ) Գերմանիայի Հեսեն հողի ֆինանսների նախարարի մահը կարող է կապված լինել կորոնավիրուսի համավարակի հետ․ DW Մոսկվայում սահմանվում է ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար․Քաղաքապետարան Կրթությու՞ն, թե զվարճանք, իմացությու՞ն, թե կատակ եւ սրամտություն․ԿԳՄՍ նախարարը մանրամասնում է Լուկաշենկոն ծաղրում է ողջ մոլորակին․ Ժիրինովսկին Բելառուսում կորոնավիրուսի շուրջ իրավիճակի մասին Դիտարկվում է Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունը․ Հակոբ Արշակյան «Ինքնամեկուսացման խորհուրդներ». Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը (տեսանյութ) Պարետը հրապարակել է սահմանափակումների ենթարկվող տնտեսական գործունեությունների ամբողջական ցանկը Ցավ է Մեզ համար կորուստը մեծանուն հայորդու․ Կաթողիկոսը ցավակցել է Դևեջյան ընտանիքին Ինչո՞ւ եք խաբում հանրությանը. Հայկ Խանումյանը` Արայիկ Հարությունյանին Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ոստիկանները դադարեցրել են Վարդանանց փողոցում գործող շինանյութի 2 խանութի աշխատանքը Համոզված եղեք, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ նախարարության հրապարակած՝ տուն վերադարձի կանոնները Որոշ դիտորդների շրջանում կորոնավիրուսի նախնական ախտորոշումից հետո «Ականատեսը» չի մեկնի Արցախ Անհավատալի տեսարան. Տաթեւիկ Ռեւազյանը գրառում է կատարել Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Ահա ինչպիսին էր նա` Պատրիկ Դևեջյանը Արցախի նախագահի թեկնածուները բանավիճում են․ (տեսանյութ) ՀՀ ԿԲ-ն այս պահի դրությամբ մատը մատին չխփեց Ինչպես են Չինաստանում ախտահանում մեքենաները (տեսանյութ) Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին Մորուքը 1000 անգամ մեծացնում է կորոնավիրուսով վարակման ռիսկը Բակո Սահակյանի նախագահությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացվել Արցախում Արսեն Գրիգորյանը կատարել է իր երգերը կարանտինում գտնվող երկրպագուների համար (տեսանյութ) Իրանում մոտ 100 000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակել Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ) Մոսկվայում գերազանցվել է 2007 թվականի ջերմաստիճանային ռեկորդը Մարիա Զախարովան քննադատել է հարուստ ռուսներին, որոնք փախնում են Լոնդոնից կորոնավիրուսի պատճառով Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան. տեղեկատվական շտաբ Քսենիա Սոբչակը կարանտինում դադարել է իրեն հետեւել եւ խնամել Համացանցի հիթ դարձած գյումրեցի ոստիկանն ու փոքրիկը
Հարցում

Մի քանի դիտարկում վարչապետի ելույթի շուրջ

Վարչապետ Փաշինյանը երեկվա իր ելույթում ընդգծեց, որ կարևորում է փաստարկված, առողջ խոսքը, քննադատությունը, որ իրենք հետևում են կարծիքներին և մտահոգություններին։ Ողջունում ենք սա և կարևոր համարում հնչեցնել մեր դիտարկումները՝ երեկվա ելույթում տեղ գտած մի շարք կետերի շուրջ։

1. Մտահոգություն է առաջացնում վարչապետի բացառիկ տեղեկացվածությունը քննված, քննվող և քննվելիք քրեական գործերի մասին։ Աչք էր ծակում նրա դետալային տեղեկացվածությունը։ Սա հուշում է վարչապետի աշխատանքային ժամանակի և բովանդակային առաջնահերթությունների մասին, ինչն այս դեպքում շատ մտահոգիչ է։ Գործեր են՝ թող քննվեն, թող բացահայտվեն. վարչապետն ինչո՞ւ պետք է իր ծրագրային ելույթում դրանք այդքան կարևորի։ Դա հանգեցնելու է երկրում հենց այդ մթնոլորտի դոմինանտությանը։ Իսկ այդ դեպքում ստորադասվելու է կառուցելու, ստեղծելու, զարգանալու, բարեփոխելու կարևորագույն ուղղությունը, որն առանց համապատասխան մթնոլորտի ուղղակի չի լինի։

2. Արդեն որերոդ անգամ հնչեցվում է «Ղարաբաղյան հարցը թաքուն չի լուծվելու» ձևակերպումը։ Իրականում գոյություն չունի և երբևէ չի ունեցել թաքուն լուծման նույնիսկ տեսական հնարավորություն։ Ո՞րն է այս ձևակերպման անհրաժեշտությունը՝ անհասկանալի է։ Եվ նույն հաճախականությամբ շեշտվում է, որ ժողովուրդն է որոշելու լուծման տարբերակը։ Սա նույնպես հաջող ձևակերպում չէ։ Իշխանության խնդիրն է՝ ապահովել պետության անվտանգությունն ու կայուն զարգացումը, իսկ հանրային մեծ աջակցություն ունեցող իշխանության խնդիրն է՝ կայացնել բարդ ու կամային որոշումներ՝ վերցնելով նույնիսկ պատմական պատասխանատվություն։

3. Վարչապետի մտահոգությունները գյուղերում 5 հոգով ճանապարհ փակելու և հրաժարականներ պահանջելու հարցում՝ միանշանակ ճիշտ է։ Բայց սա խնդրի ոչ ամբողջական գնահատականն է։ Կառավարության 100 օրվա առիթով մեր հրապարակման մեջ նշել էինք ձևավորվող նոր պրոբլեմի մասին՝ երկրում կառավարելիության պրոբլեմը։ Մարզերում, գյուղերում, համայնքներում կան լոկալ շահեր, լոկալ ֆինանսական խմբեր, խոշոր ընտանիքներ, կոնկրետ թեմաներ, որոնք նոր պայմաններում պաշտպանվելու են ժամանակակից հեղափոխական տեխնոլոգիաներով։ Այսօր երկրում այսպիսին է մթնոլորտը։ Եվ շատ դժվար է լինելու հասկանալ, թե ո՛ր բողոքի, ո՛ր ճանապարհի փակման, ո՛ր հրաժարականի պահանջի, ո՛ր էկոլոգիական ընդվզման և այլնի հետևում ի՛նչ շահեր և ինչ խմբեր են կանգնած։ Հենց այսօր ամբողջ երկրով մեկ նման պրոցեսներ են գնում, որոնց ֆոնին 5 հոգով ինչ-որ գյուղապետի հրաժարականի պահանջը մանկական զբաղմունք է։ Այս խնդրին պետք է շատ ուշադիր լինել։ Հանրապետության հրապարակից կարող է չնկատվել անկառավարելիության սողացող պրոցեսը։

4. Տներում, աշխատասենյակներում, հիմնարկներում նստած հարյուր հազարավոր մարդիկ, կոնկրետ սոցիալական խմբերը՝ բժիշկները, ուսուցիչները, դասախոսները, վարորդները, զինվորականները, ոստիկանները և այլն, սպասում են իրենց խնդիրների մասին անդրադարձին, վարչապետի հայտարարություններին և խոսքին։ Տնտեսությունն արձանագրում է լուրջ խնդիրներ, դրա մասին տնտեսագետներն ահազանգում են, փոքր ու միջին գործարարները իրեն մաշկի վրա են զգում դա։ Մի փոքր ժամանակ էլ, և այլևս հնարավոր չի լինի դրանում մեղադրել հակահեղափոխությանը։ Բավական լայն զանգվածներ, որոնք երազում էին երկրում փոփոխությունների մասին և անկեղծորեն ողջունել են հեղափոխությունը, այսօր սպասում են ծրագրային խոսքի, կոնկրետ լուծումների տարբերակների, նոր կոնկրետ հայեցակարգերի։ Ի վերջո, մարդիկ սպասում են «ե՞րբ մեր կյանքը կլավանա» շատ պարզ ու մարդկային հարցի պատասխանին։ Մայիսի 8-ից նշանակված նախարարների 90-տոկոսը այդպես էլ չասաց, թե որն է իրեն վստահված ոլորտի զարգացման իր հայեցակարգը, նորընտիր քաղաքապետերից և ոչ մեկը չարեց նույնը։ Մեծ է մտավախությունը, որ այդպես կարող է շարունակվել նաև դեկտեմբերից հետո։

5. Մեր դիմաց կանգնած է բավական լավ զինված և զինվող ադրբեջանական բանակը՝ իր հստակ նպատակներով, մեր տնտեսությունը վատ ցուցանիշներ է տալիս, ռեցեսիայի շեմին է, մեր կարևորագույն հարևան Իրանի շուրջ ճնշումները դառնում են կրիտիկական, իսկ մենք՝ երկրի վերնախավը և մամուլը, ազգովի գուշակում ենք, թե ով է այդ պատգամավորը, որը կալանավորվելու է։ Բայց դա այ՞ն թեման է, որը կարելի է ազգովի քննարկել։ Բայց նրանց հրամցվեց այդ թեման և ոչ թե ավելի լուրջ բան։

Հ. Գ.
Մենք մինչև վերջին պահը քննարկում էինք՝ այս մտահոգությունները հրապարակային ներկայացնել, թե փակ նամակով։ Ի վերջո որոշվեց՝ հրապարակային և այս ընտրության մեջ դերակատարում ունեցավ մեկ չափազանց տխուր գործոն. վարչապետ Փաշինյանին քծնելու հերթ կանգնած բազմակուսակցական պատգամավորների հերթի երկարությունը։ Ուղղակի գռեհիկ էր։ Այդ դատարկ քծնանքն է ստիպում փաստարկված մտահոգությունները հրապարակային ասել։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan