Էրդողանը 26 տոկոսով բարձրացրել է իր աշխատավարձը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Հրապարակվել է Թուրքիայի նախագահական պալատի 2019թ․ բյուջեն, որը կազմում է 2․8 մլրդ թուրքական լիրա (շուրջ 488 մլն ԱՄՆ դոլար)։ Հրապարակված տվյալներից հայտնի է դարձել, որ Էրդողանն իր զուտ ամսական աշխատավարձը բարձրացրել է շուրջ 26 տոկոսով։
Ավելի վաղ՝ խորհրդարանական համակարգի օրոք հաստատված 2018թ․ բյուջեով Թուրքիայի նախագահը ստանում էր 59․000 թուրքական լիրա կամ շուրջ 10․200 ԱՄՆ դոլար աշխատավարձ։ Նախագահական համակարգին անցնելուց հետո Էրդողանի աշխատավարձը հասել է 74․500 լիրայի (13․000 դոլար)։ Նշենք, որ նախագահական համակարգին անցումից հետո Էրդողանն իր ձեռքն է վերցրել նախագահական պալատի բյուջեն կազմելու իրավասությունը։
Ըստ կանխատեսումների՝ Թուրքիայի նախագահի զուտ ամսական աշխատավարձը 2020թ․ կկազմի 81․750 լիրա (14․250 դոլար), 2021թ․՝ 87․500 լիրա (15․250 դոլար)՝ հատելով տարեկան 1 մլրդ լիրայի սահմանը։
Հայտնի է, որ Էրդողանի նախորդի՝ Աբդուլլահ Գյուլի նախագահության տարիներին զուտ ամսական աշխատավարձի աճը կազմել է 7 - 11 տոկոս։ Իր կառավարման վերջին տարում՝ 2014թ․ Գյուլի զուտ ամսական աշխատավարձը կազմում էր 40․000 լիրա կամ այսօրվա փոխարժեքով՝ 7․000 ԱՄՆ դոլարից քիչ պակաս։
Աղբյուր` odatv.com