Իսրայելը տիեզերանավ կուղարկի Լուսին
ՆԱՍԱ-ն և Իսրայելի տիեզերական գործակալությունը առաջին անգամ համաձայնագիր են ստորագրել առաջիկա ամիսներին Լուսին իսրայելական տիեզերանավ ուղարկելու մասին, հաղորդում է Arutz Sheva-ն:
Իսրայելի տիեզերական գործակալության տնօրեն Ավի Բլասբերգերը, որն այսօր վերադարձել է Համաշխարհային տիեզերական կոգրեսից, խոսել է այնտեղ անցկացրած հանդիպումների մասին:
«SpaceIL ասոցացիան որոշել է Լուսնի վրա առաքելությանը մրցույթ հավելել`ուղղված տիզերանավի մասին տեղեկացված լինելուն և Ապոլոնի էֆեկտով գիտությունն ուսումասիրելու երիտասարդների դրդապատճառներին»,-ասել է Բլասբերգերը`ընդգծելով, որ «այժմ մենք արձակմանը պատրաստ տիեզերանավ ունենք»: