Գերմանացի դպրոցականները պաշտպանված կլինեն քարոզչությունից
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը «Չեզոք դպրոցներ» անվանումով կայք է ստեղծել, որտեղ դպրոցականները կարող են բողոքել այն ուսուցիչներից, որոնք պարտադրում են քաղաքականության մասին իրենց հայացքները։ Նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ Նախաձեռնության դեմ մեկնարկած ստորագրահավաքը մոտ 50 հազար ստորագրություն է արձանագրել՝ գրում է The Local-ը։
Ստորագրահավաքի տեքստում նշվում է, որ հեղինակները սարսափած են այն բանից, որ մարդկանց կրկին ստիպում են լռել, վախեցնել, որ ուսումնական գործընթացի ազատությունը սահմանափակվում է։ Նրանք նաև կառավարությանը կոչ են անում միջամտել և բոլոր օրինական միջոցներով սահմանափակել կայքի գործունեությունը։
Իր հերթին նախաձեռնության կայքը պարզաբանում է, որ դրա նպատակը ուսումնական հաստատությունները չեզոք վիճակում պահելն է։