Այսքանից հետո ԱԱԾ-ն պարտավոր է ապահովել Լենա Նազարյանի անվտանգությունը
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, Նիկոլ Փաշինյանի զինակից, գաղափարակից Լենա Նազարյանը կոչ է արել վաղը Նիկոլին վարչապետ չընտրել, որից հետո տեղի է ունեցել հերթական զավեշտը:
Նիկոլականները կամ հեղափոխականները սկսել են վիրավորել Լենային: Կարճ ասած, տեղի է ունեցել այն, ինչ վերջին վեց-յոթ ամիսներին է լինում:
Հիմա չեմ ուզում կենտրոնանալ այս զանգվածի, ընտրազանգվածի վրա, պարզապես ԱԱԾ-ին, ոստիկանությանը կոչ եմ անում ապահովել Լենա Նազարյանի անվտանգությունը:
Ի դեպ, ոմանք նաեւ գրել էին, թե ով Նիկոլին վարչապետ չընտրեց դավաճան է:
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից