Ադրբեջանի ԳՇ պետը մեկնել է Իսրայել
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը հոկտեմբերի 23-ին մեկնել է Իսրայել: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա հանդիպումներ կունենա իր պաշտոնակցի, Իսրայելի պաշտպանության նախարարի հետ, կայցելի ռազմաարդյունաբերական համակարգի մի շարք ընկերություններ:
Անցած սեպտեմբերին Ադրբեջան էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանը: Ռուսաստանից հետո Իսրայելն Ադրբեջանին սպառազինությունների երկրորդ մատակարարն է: