Ստամբուլում բանտից փախած հանցագործը փողոցում 11 մարդու է դանակահարել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլի ասիական հատվածում գտնվող Քադըքյոյ շրջանում բանտից փախած հանցագործը դանակով հարձակվել է անցորդների վրա ու մարմնական վնասվածքներ հասցրել 11 քաղաքացու, տեղեկացնում է թուրքական DHA գործակալությունը:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ տուժածներից երկուսի վիճակը բժիշկները ծանր են գնահատել:
Հարձակում գործած Ալի Քարդաշը հարցաքննության ժամանակ պնդել է, որ ինքը չպարզված հաշիվներ է ունեցել տվյալ փողոցում գտնվող մսի վաճառքի կետի աշխատակիցների հետ:
Ըստ հանցագործի՝ ինքն ավելի վաղ աշխատել է այդ խանութում, որի աշխատակիցների դրդմամբ սկսել է թմրանյութեր օգտագործել: Քարդաշը նշել է, որ ինքը ցանկացել է դանակահարել այդ մարդկանց, իսկ ավելի ուշ անգիտակցաբար հարձակվել է իրեն կանգնեցնել փորձող անցորդների վրա: