Պետությունը՝ իշխանության խաղալիք
Ընտրական օրենսգրքի շուրջ պատմությունը աբսուրդի է հասնում։ Մեր բոլորի աչքի առաջ խեղաթյուրվում է ամեն ինչ և դա անում է երկրի իշխանությունը։
Այսօր ճշմարտությունն ասել և տեղ հասցնել՝ գործնականում հնարավոր չէ։ Բայց գոնե պատմության համար մենք պարտավոր ենք չկեղծել իրականությունը։
Արդեն շրջանառության է դրվել ամբողջ բառապաշարը՝ սաբոտաժ, հակահեղափոխություն և այլն։ Իսկ ի՞նչ է եղել իրականում։
1. Վարչապետ Նիկոլ Փաշինանը հայտարարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիս-հունիսին, և քաղաքական դաշտը պատրաստվում է այդ ժամկետներին։
2. Ստեղծվում է հանձնաժողով ԸՕ փոփոխության համար։
3. Վարչապետ Ն. Փաշինյանը Նյու-Յորքում չգիտես ում հորդորով որոշում է, որ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերին։
4. Ժամանելով Երևան դա ձևակերպում է որպես ժողովրդի պահանջ ու մարդկանց հանում փողոց։
5. ԱԺ երկրորդ խմբակցությունը մեկ օրում փոխում է իր դիրքորոշումը։
6. Հրատապ կարգով ԱԺ է բերվում սահմանադրական օրենքի փոփոխության նախագիծ / ԸՕ/ , որը թերի է, բազմաթիվ վիճելի կետերով։
7. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պարզ հայտարարում են, որ նման հրատապությամբ, առանց քննարկելու, չի կարելի ընդունել նման կարևորության օրենք։
8. Արդարադատության նախարար Ա. Զեյնալյանը, ըստ էության, ընդունում է դա, բայց հակափաստարկում, որ մենք, ըստ էության, գտնվում ենք ֆորսմաժորային իրավիճակում, քանի որ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ։ Նա ևս ճիշտ է, միայն մոռանում է նշել, որ այդ ֆորսմաժորը միայն և միայ ն Ն. Փաշինյանի միակամության պատճառով է։
9. Օրինագիծը, ի վերջո, չի անցնում և Ն. Փաշինյանն ու իր թիմը դարձյալ Live-ով հայտարարում են սաբոտաժի և հակահեղափոխությա ն մասին։
Սա է միակ իրականությունը։
Ինչ կլինի հետո։ Ամենայն հավանականությամբ, իշխանութունը կգնա կուլիսային ճնշումների ճանապարհով։ Կփորձի մի քանի ՀՀԿ-ական գնել ու արտահերթով անցկացնել օրինագիծը։ Չի բացառվում նաև մարդկանց փողոց դուրս բերելը, թմբուկի հոուուու-ն և այլ տեսարաններ։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am