Ադրբեջանում կտրուկ նվազել է էշերի գլխաքանակը
Վերջին տարիներին, ըստ գյուղնախարարության տվյալների, Ադրբեջանում կտրուկ նվազել է էշերի գլխաքանակը՝ 47,2 հազարից հասնելով 30,9 հազարի: Քանի որ հաճախակի են դարձել սանիտարական ծառայությունների կողմից Բաքվում եւ այլ քաղաքներում «անհայտ ծագման» մսի վաճառքի բացահայտման դեպքերը, ենթադրվում է, որ Ադրբեջանում լայն տարածում ունի էշի մսի անլեգալ իրացումն ինչպես երշիկի արտադրության մեջ, այնպես էլ մսի շուկայում առհասարակ:
Երեւույթի կապակցությամբ պատկան մարմիններից haqqin.az-ին ասել են, որ էշի մսի վաճառքն արգելող որեւէ իրավական նորմ հանրապետությունում գոյություն չունի: