Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքից կան դանակահարվածներ. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Այս թեմայով
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
- Կրակոցներ՝ 4-րդ գյուղում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված ավտոմեքենաներ
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, վիճաբանություն-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, ձախից ձախակողմյան հեմոթորոլ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել է 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորներն են՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ՝ 32-ամյա Ռոբերտ Այվազյանը և Երևան քաղաքի Սարի Թաղի 16-րդ փողոցի բնակիչ՝ 34-ամյա Գոռ Այվազյանը։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Կարեն Բեջանյանը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախկինում դատապարտված է եղել։
Ոստիկանները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ բացի նշված անձանցից, ևս 1 հոգի մարմնական վնասվածքով է ստացել Կ. Բեջանյանի կողմից, ով վնասել է նրա ականջը։