Քիշնեւում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է ստացել Մոլդովայի ԱԳՆ–ից
Այս թեմայով
- Մոլդովայում արգելվեցին ռուսաստանյան լրատվական հաղորդումները
- Մերձդնեստրի բռնազավթման համար Մոլդովան Ռուսաստանից միլիարդներ է պահանջում
- Մոլդովան կմասնակցի ՆԱՏՕ-ի նախաձեռնած զորավարժություններին, չնայած նախագահը դեմ է
- Մոլդովայի դոդոն նախագահը երկիրը հեռացնում է Արեւմուտքից եւ նետում Ռուսաստանի ոտքերի տակ
Քիշնեւում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնական բողոքի նոտա է ստացել Մոլդովայի իշխանություններից՝ Ռուսաստանի տարածքում մոլդովական պաշտոնատար անձանց գտնվելու կապակցությամբ։ Այդ մասին այսօր՝ մարտի 9-ին, լրագրողներին հայտնել է Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան մամլո քարտուղար Անատոլի Լոշակովը։
«Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատում է Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրաինտեգրման նախարարության կողմից բողոքի նոտայի ստացումը՝ կապված Ռուսաստանի տարածքում Մոլդովայի պաշտոնատար անձանց գտնվելու հետ»,– ասել է մամլո քարտուղար Լոշակովը։
Հիշեցնենք, որ մոլդովական կառավարությունը եւ խորհրդարանը մեղադրել են Ռուսաստանին այն բանում, որ մոլդովական պաշտոնյաները ռուսական սահմանը անցնելիս նվաստացումների են ենթարկվում. մոլդովական պաշտոնյաներին խուզարկում են եւ նույնիսկ հարցաքննում։
Այս կապակցությամբ մոլդովայի նախարարների կաբինետը խորհուրդ է տվել բոլոր պաշտոնյաներին չմեկնել Ռուսաստան։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ ինքը չի տիրապետում նման ինֆորմացիայի, ըստ որի մոլդովական պաշտոնյաները սահմանապահների եւ հատուկ ծառայությունների կողմից նվաստացումների կամ խուզարկությունների են ենթարկվել։ Դոդոնը հայտարարել է, որ կհանդիպի Ռուսաստանի դեսպանի հետ եւ կքննարկի այս իրավիճակը։
.Top-News.am