Հարյուրավոր ոչխարներ «ողողել» են Մադրիդի փողոցները (լուսանկարներ)
Հարյուրավոր ոչխարներից բաղկացած հոտը «գրոհել» է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցները, ինչն իրականացվել է 1994թ. ի վեր նշվող Տրանշումանսիա ամենամյա փառատոնի (Fiesta de la Transhumancia) շրջանակում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այսպիսով՝ հովիվներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1418թ. կնքված համաձայնագրին, որով հովիվներին թույլատրվել է 50 պղնձե մետաղադրամի դիմաց 1.000 ոչխար անցկացնել կենտրոնական հրապարակով ու հարակից փողոցներով:
Միջնադարում ոչխարների հոտի երթը սկսվում էր արքայական պալատի դռների մոտից ու շարունակվում քաղաքում:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ փառատոնի հիմնական նպատակն է քաղաքն անանջատ պահել իր հնագույն արմատներից: