Երկու կանադացիներ վիճակախաղում ավելի քան հինգ միլիոն դոլար են շահել
Կանադայի երկու քաղաքացիներ ազգային վիճակախաղում շահել են ջեքփոթը՝ 7 մլն կանադական դոլար (5.4 մլն ԱՄՆ դոլար): Այս մասին հայտել են խաղարկությունն անցկացնող OLG ընկերության ներկայացուցիչները:
Կազմակերպիչների խոսքով՝ տոմսերը վաճառվել են Օնտարիո և Քվեբեկ նահանգներում: Գլխավոր մրցանակը հավասարապես կբաժանվի հաղթողների միջև:
Վիճակախաղում նախատեսված էր նաև 1 մլն կանադական դոլար (760 հազար ԱՄՆ դոլար) մխիթարական մրցանակ: Այն բաժին կընկնի Օնտարիո նահանգի բնակչին: