ԱՄՆ-ում գիշերային ակումբի այցելուները ցատկել են և հատակի հակառակ կողմում հայտնվել
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում գիշերային ակումբում երեկույթի ժամանակ շուրջ 30 մարդ «գետնի տակ է անցել» և վնասվել է: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Ժապավենում երևում է, թե ինչպես են այցելուները պարում և ցատկում, իսկ մի քանի վայրկյան անց նրանց ոտքերի տակի ծածկույթը կոտրվում է: Ակումբը գտնվել է առաջին հարկում, իսկ հատակի տակ նկուղ է եղել:
Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: