Ավստրալիայի հարավ-արևելքում մեկ օրում կայծակի 300 հազար հարված է գրանցվել
Ավստրալիայի հարավ-արևելքում փոթորկի ժամանակ մեկ օրում կայծակի ավելի քան 300 հազար հարված է գրանցվել: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Միայն Սիդնեյում կայծակի հարվածների թիվը հասել է 7 հազարի:
Էլեկտրական լիցքերը հարվածել են ծառերին և բնակելի տներին:
Նախնական տվյալներով՝ առնվազն մեկ մարդ է զոհվել, վնասվել են շինություններ և ծառեր: