Սթիվեն Հոքինգի անվասայլակը կվաճառեն աճուրդում
Գիտնական Սթիվեն Հոքինգի անձնական իրերը, պարգևները և գիտական աշխատանքները կվաճառեն աճուրդում, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ Christie’s աճուրդի տունը ընդհանուր առմամբ 22 իր վաճառքի կհանի, որոնց թվում՝ նրա անվասայլակներից մեկը և դոկտորական աշխատանքը:
Այսպես, «Ընդլայնվող տիեզերքի հատկությունները» դոկտորական աշխատանքի հինգ կրկնօրինակներից մեկը գնահատվում է 130 հազարից 195 հազար դոլար: Գիտնականի ավասայլակի նախնական արժեքը կարող է 13 -19.5 հազար դոլար կազմել:
Հոքինգի դուստրը՝ Լյուսին նշել է, որ աճուրդի շնորհիվ գիտնականի երկրպագուները արտասովոր ֆիզիկոս-տեսաբանի մասունքներին տիրանալու հնարավորություն կստանան: