Արքայազն Հարին Ավստրալիայում հազարավոր մարդկանց առջև սրտառուչ հայտարարություն է արել
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը պաշտոնական շրջագայության են մեկնել Ավստրալիա և Օկեանիա։ Երեկ նրանք ուղևորվել են Կակադու կղզի, որտեղ տվել են “Jaguar Land Rover driving challenge” մրցույթի մեկնարկը։
Invictus Games խաղերի բացման արարողության ժամանակ Սասեքսի դուքսը հանդիսատեսի և երկրպագուների ամբոխի առջև պատմել է, որ շուտով հայր է դառնալու,– հաղորդում է Daily Mail-ը։ Ելույթի ժամանակ Հարին ասել է. «Առաջին հերթին շնորհակալ եմ, որ վերջին մի քանի օրերին այդքան ջերմ ընդունեցիք ինձ և Մեգանին»։ Արքայազնը նաև ավելացրել է, որ ուրախ է անձնական երջանկությունը կիսել ներկաների հետ։
«Ես շատ հպարտ եմ, որ կարողացա ձեզ ներկայացնել կնոջս, և մենք այնքան ուրախ էինք, որ հնարավորություն ունեցանք մեր ընտանիքի համալրման անձնական ուրախությունը կիսել ձեզ բոլորիդ հետ»,– ասել է արքայազն Հարին։
Invictus Games–ը հաշմանդամ դարձած նախկին և ներկա զինվորականների միջև մրցումներ են, որ արքայազն Հարիի նախաձեռնությամբ 2014 թվականից անց են կացվում տարբեր երկրներում։