Եզակի սրճարան Վիետնամում (Տեսանյութ, լուսանկարներ)
Աշխարհի տարբեր քաղաքներում կարելի է սրճարաններ կամ ռեստորաններ գտնել, որտեղ այցելուները վայելում են իրենց ճաշը կենդանիների՝ կատուների, շների և նույնիսկ ոչխարների ընկերակցությամբ:
Oddity central-ն այս անգամ անդրադարձել է աշխարհի միակ սրճարանին, որտեղ մարդիկ սուրճ են ըմպում կենդանի դեկորատիվ ձկներով շրջապատված: Խոսքը Վիետնամի Հո Շի Մին քաղաքում գտնվող Amix Coffee սրճարանի մասին է, որտեղ ձկները լողում են հյուրերի ոտքերի տակ:
Սրճարանում հարյուրավոր, մեծ ու փոքր ձկներով լի երկու հարկ է գործում: Յուրաքանչյուր հարկ 20 քառ. մետր տարածք է զբաղեցնում, որտեղ ջրի մակարդակը հասնում է 25 սմ խորության:
Այստեղ ճաշելու համար հյուրերը ստիպված են հանել կոշիկները և մաքրել ոտքերը: Յուրատեսակ սրճարանի գաղափարը 23-ամյա երիտասարդին է պատկանում, ով ցանկացել է կենդանիներով սրճարանների հայեցակարգը նոր մակարդակի հասցնել: