«Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը բացակայում է». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)
Շանթ հեռուստատեսության Հեռանկար երեկվա հաղորդումը Արամ Աբրահամյանի հետ, որտեղ քննական վերլուծության էի ենթարկել Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը, ավելի ճիշտ դրա բացակայությունը, ինչն առաջացրել էր մարդկանց բուռն հետաքրքրությունը, այսօր youtub-ում հեռացվել է տեղադրողի կողմից։ Ո՞վ է ստիպել Շանթին այդպես վարվել։
***
Քիչ առաջ Արամ Աբրահամյանը ուղարկեց տեսագրությունը։ Շնորհակալություն Շանթին այն վերականգնելու համար։ Իհարկե, վատ է այն, որ դիտումները սկսվում են 0-ից։ Սա նաև ցույց է տալիս, որ Շանթը ոչ մի մեղք չունի։
Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից