Մարդասպանին տուն են ուղարկել՝ բանտում տեղ չլինելու պատճառով
Ուկրաինայում սպանության համար դատապարտվածին, ով դատապարտվել էր անչափահասին կյանքից զրկելու համար, բաց են թողել, քանի որ բանտում ազատ տեղ չի եղել։ Դեպքը տեղի է ունեցել Լուցկի բանտում։ Այս մասին իմացել են Ուկրաինայի Գլխավոր դատախազությունում եւ միջոցներ ձեռք առել ստեղծված կուրիոզային վիճակին վերջ տալու համար։
Ուկրաինայի Գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը իր ֆեյսբուքյան էջում ներկայացնելով դրվագը մանրամասնել է, որ զոհի հարազատները փողոցում հանդիպել են մարդասպանին եւ դիմել են ոստիկանություն, որտեղ էլ ասել են, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ Լուցկի բանտում ազատ տեղ չկա։
Դատախազության միջամտությունից հետո մարդասպանին տեղ են հայթայթել Խերսոնի մարզի Տորեցկի բանտում։