Կրկնակի քվեարկության դեպք, կուտակումներ Հրազդանի 26/15 ընտրատեղամասում (Տեսանյութ)
Հրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասի ներսում կուտակումներ են, հանձնաժողովի նախագահ Արտաշես Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ կրկնակի քվեարկության դեպք է տեղի ունեցել, որը արձանագրվել է։
Նրա խոսքով` այլ միջադեպեր չեն գրանցվել, մասնակցությունն էլ նորմալ է։
Նշենք, որ այս թաղամասից է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ում որդին` Սեւակ Միքայելյանը, քաղաքապետի թեկնածու է։
Մանրամասները` տեսանյութում։