Իտալիայում կանանց 500 եվրոյով տուգանել են տանը բարձրակրունկներով քայլելու համար
Իտալական Վիչենցա քաղաքի դատախազությունը բարձրակրունկների նկատմամբ սիրո պատճառով տուգանել է նույն բնակարանում ապրող երեք կնոջ:
Ինչպես նշում է Corriere del Veneto-ն, կանայք բնակարանում անընդհատ բարձրակրունկներով են շրջել ու խանգարել հարևաններին:
Աղբյուրը հավելում է, որ հարևանների միջև կոնֆլիկտն սկսվել էր դեռևս չորս տարի առաջ, երբ մայրն ու իր երկու դուստրերը նոր բնակարան են տեղափոխվել:
Ներքևի հարևանները բողոքել են, որ կանայք մինչև ուշ գիշեր բնակարանում բարձրակրունկներով են քայլում: Նրանց խոսքով՝ կտկտոցն իրենց խանգարել է հանգիստ քնել:
Ի վերջո, դատախազությունը կանանց տուգանել է 500 եվրոյով, ինչից հետո միայն կտկտոցը վերացել է:
ԼՐԱՀՈՍ • ՕՐՎԱ ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12:34 • 21/10«Բանանց» ՖԱ-ի ավագ