Ջորջ Քլունին իր երկվորյակների դայակներին մի ամբողջ կարողություն է վճարում
Ջորջ Քլունին, որն անցած ամառ 56 տարեկանում առաջին անգամ հայր դարձավ, հայտարարել է, որ իր համար հեշտ չէ: Դերասանը խոստովանում է, որ պատկերացնել անգամ չէր կարող, թե ինչ է իրեն սպասվում երկվորյակների՝ Էլայի և Ալեքսանդրի լույս աշխարհ գալուց հետո:
«Ես ավելի հաճախ եմ լաց լինում, քան երեխաները՝ օրական չորս անգամ, քանի որ ինձ շատ հոգնած եմ զգում»,-ասել է Քլունին:
Ուստի, երբ երեխաները մի փոքր մեծացան, Ամալ Քլունին վերադարձավ իրավապաշտպանի իր աշխատանքին, իսկ Ջորջը ստիպված եղավ միանգամից յոթ դայակ վարձել: Նրանցից յուրաքանչյուրին նա տարեկան 70 հազար դոլար է վճարում:
Սակայն Քլունիին սնանկացում չի սպառնում: Միայն անցած տարի նրա եկամուտը 239 մլն դոլար է կազմել: