Բոլոր մարզերում, բացի Արմավիրից, մարզպետները պետք է լինեն ոստիկան
Ուրեմն նարկոտրաֆիկը Հայաստանի հարավային դարպասից մտնում է Սյունիք հետո Վայոց ձոր, հետո կամ Վարդենյաց լեռանցքով շարունակում Գեղարքունիք հետո Տավուշ ու գնում Վրաստան կամ էլ Վայոց ձորից մտնում է Արարատի մարզ հետո էլ Երևան այստեղից էլ Արագածոտնով կամ «Դբա լավով», այսինքն Լոռիով դուրս գալիս Բագրատաշեն այնտեղից էլ Վրաստան կամ էլ մտնում Շիրակ ու Բավրայի անցակետով դեպի Սև ծով ու Եվրոպա:
Տակը մնում է Արմավիրի և Կոտայքի մարզը:Դե Արմավիրը բնականաբար չի թողնի, որ «դուշմանական» տրաֆիկը մտինի իր զոնը և այս իմաստով արմավիրցիները առանց միլիցա մարզպետի զուտ ժողովրդական ուժերով կպաշտպանեն իրենց շահերը:Այսպիսի հպանցիկ հայացք նետելով պարզվում է, որ մենակ Ռոման Պետրոսյանն է իր տեղում, քանի որ մնացած մարզերը միլիցա մարզպետների կարիք ունեն նարկոտրաֆիկի դեմ պայքարի սրբազան գործի մեջ:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից