ԱՄՆ-ն չի բացառել նոյեմբերին Թրամփ-Պուտին հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերին՝ Ֆրանսիայում և Արգենտինայում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը, փոխանցում է Bloomberg-ը:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ «մի քանի հնարավորություններ կան»:
Մասնավորապես՝ խոսքը Բուենոս Այրեսում կայանալիք G20 գագաթնաժողովի և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը նշելու մասին է, որը Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենա:
Առավել հավանական է ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը Բուեյնոս Այրեսում: