Շնաձուկը ցատկել է ձկնորսի նավակի մեջ, որտեղ գտնվել է նրա ընտանիքը (տեսանյութ)
Ավստրալական Քուինսլենդ նահանգում երկու մետրանոց շնաձուկը ցատկել է ձկնորսի նավակի մեջ, որտեղ գտնվել են նրա որդիները, հաղորդում է 7News-ը:
Քիչ հեռու գտնվող մեկ այլ ձկնորս օգնության է շտապել ընտանիքին՝ երկու փոքր երեխաներին տեղափոխելով իր նավակ, քանի դեռ հայրն ու ավագ որդին փորձել են դուրս նետել շնաձկանը:
Ընտանիքի հոր խոսքով՝ տեղի ունեցածը լուրջ փորձություն էր իր համար: Իսկ ավագ որդին խոստովանել է, որ դա իր կյանքի ամենասարսափելի միջադեպն էր: