Փրկարարներն օգնել են դուրս գալ մերսման սեղանի մեջ խցանված երեխային (տեսանյութ)
Չինաստանի Չժեցզյան նահանգի Ցզինhուա քաղաքում բնակվող 10-ամյա տղան խցանվել է մերսման սեղանի մեջ, որից դուրս գալ նրան օգնել են փրկարարները:
Ինչպես հաղորդում է New York Post-ը, երեխան հետաքրքրասիրությունից դրդված գլուխը մտցրել է մերսման սեղանի՝ դեմքի համար նախատեսված անցքի մեջ, որից հետո չի կարողացել դուրս հանել:
Խցանված երեխային օգնելու համար ստիպված են եղել հրշեջ փրկարարների կանչել, որոնք սղոցել են թախտն ու փրկել տղային: