Վրաստանը պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը
Վրաստանը ներկա փուլում պատրաստ չԷ անդամակցելու Եվրամիությանը կազմակերպության չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Այդ մասին հայտարարել Է Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կարլ Հալցերը Առաջին ալիքի եթերում:
«Ինչ վերաբերում Է Եվրամիությանն անդամակցելուն, պատրաստ Է արդյոք Վրաստանը անդամակցելուն. պատասխանը, իհարկե, կլինի ոչ: Վրաստանը պատրաստ չԷ: Կան ասոցացման մասին համաձայնագրի շրջանակներ, որոնք նախատեսում են Վրաստանի մերձեցումը Եվրամիության չափորոշիչներին: Դրան Է վերաբերում նաեւ ազատ առեւտուրը ԵՄ-ի հետ: Այս ամենի եւ բարեփոխումների միջոցով Վրաստանը պետք Է բարձրանա ԵՄ-ի չափորոշիչներին համապատասխանելու տեսանկյունից, սա Է ուղերձը»,- ասել Է Հալցերը: Նրա խոսքով՝ ԵՄ-ում համաձայն են այն բանի հետ, որ հարկավոր Է հնարավոր բոլոր գործիքներն օգտագործել Եվրամիությանը Վրաստանի մերձեցման համար: