1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 նոյեմբերի 2018թ., 00:00
Նիդեռլանդներից ու Բելգիայից անօրեն ճանապարհով 240 մլն եվրոյի տանձ է ներկրվել Ռուսաստան Օգտատերերին զվարճացրել է թմրավաճառի՝ ոստիկանության հրապարակած լուսանկարը Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին Իրաքը և Իրանը մտադիր են զարգացնել երկկողմ առևտուրը Գերմանացի բժիշկները պարզել են կաթով թեյի վնասակար հատկությունները «Իմ քայլի» ցինիզմը արդեն անցել է բոլոր սահմանները Իլհամ Ալիեւը Մինսկում է Բյուջեի ընդունումը հարցականի տակ է Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում Վրաստանի փոխնախարարը վթարի է ենթարկվել եւ հոսպիտալացվել կողերի կոտրվածքներով Ամերիկյան թռչնամսի տրանզիտը ՌԴ տարածքով կարգելվի Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին Որսորդը սպանել է մի եղջերուի, որի եղջյուրների մեջ խրված դիակ կար Femen-ի ակտիվիստները փորձել են խափանել Ֆրանկոյի մահվան տարելիցի միջոցառումը Մադրիդում (տեսանյութ) Ռուսաստանի շուկայում սպասվում է երշիկի գների բարձրացում Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների չորրորդ քարավանը Տնտեսությունն անկում է ապրում, սպառողական վարկերի թիվն էլ աճում Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար Խոշոր վթար Բագրատունյան փողոցում. բախվել են 4 մեքենաներ, այդ թվում «ԳԱԶել» Օրվա խաղերի անոնս Ռումինիայում, հավանական է, գտել են Պաբլո Պիկասոյի գողացված նկարը «Ինչ տարիքում ենք մենք». Պետրոսյանը մի բաժակ շամպայնով նշեց ամուսնալուծությունը Նեթանյահուն կստանձնի նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնը Տավուշի մարզում ղեկը փոխելու պատճառով մեքենա է հրդեհվել (Տեսանյութ) Մեքենան բախվել է հայ-իրանական սահմանի փշալարերին ու հայտնվել հակառակ կողմում Ուսեյն Բոլթը կհեռանա ֆուտբոլից, եթե պայմանագիր չկնքի մինչեւ նոյեմբերի ավարտը Մերլին Մոնրոյի «Ոսկե գլոբուսն» աճուրդում 250 000 դոլարով է վաճառվել Տաքսու վարորդը ուղեւորին դրամապանակը վերադարձնելու համար 8 ժամ սպասել է Մակրոնի ժողովրդականության վարկանիշը շարունակում է ընկնել Պատվավոր «Օսկարի» շնորհման արարողությունը կկրճատվի Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով Ո՞ւմ եք տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնում (Հարցում) Ինչպիսի նորություններ են գերադասում ԱՄՆ բնակիչները Հրեաները ծեծել են բորտուղեկցորդուն և վայրէջք պահանջել՝ հանուն Շաբաթի պահպանման Բելգիայում կստեղծվի կանանց հատուկ նշանակության ջոկատ Մյանմայում հրավառության փուչիկը պայթել է հանդիսատեսի բազմության վրա (Տեսանյութ) Դայվերներին հաջողվել է նկարահանել ութմետրանոց անսովոր հրեշին (Տեսանյութ) Սմարթֆոնների օգտագործումը կարող է հանգեցնել տեսողության կորստի Որքան են ծախսում բրիտանացիները հանրային զուգարանների վրա Ուկրաինայի նախկին նախագահը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Եվգենի Պետրոսյանը տոնել է Ելենա Ստեպանենկոյից ամուսնալուծվելու ավարտը (տեսանյութ) Ջասթին Բիբերն ամուսնացել է ՀՀԿ-ական դարձած մարզիկը հիմա էլ ՔՊ-ի ցուցակում է Կա-մո վար-չա-պետ. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների կոչը (Տեսանյութ) Ինչ է կատարվում Ազգերի լիգայում Աղյուսակներ Մարինեն եւ Գոռը հաշտվեցին. պարզվում է Գոռ Վարդանյանը պաշտպանել է Մարինեին (Տեսանյութ) Բերդավանցիները պահանջում են ադրբեջանցիների հետ փոխանակել իրենց համագյուղացուն եւ ճանապարհ են փակել (Տեսանյութ) ԱՄՆ ներկայացուցչությունը նոյեմբերի 20-ին կներկայացնի սպանված եւ մաս-մաս արված Խաշոգջիի գործով զեկույցը Միրգ, որը կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը Գիտնականներն ալկոհոլի նկատմամբ հակվածության նոր պատճառ են նշել Իսպանիայի ծովափերից մեկում ատլանտներին պատկանող կառույց է հայտնաբերվել Ջոն Լենոնի մարդասպանը բացահայտել է իր գործողության մանրամասները Ծեծկռտուք Շրի Լանկայի խորհրդարանում (տեսանյութ) Վաշինգտոնը չի նախատեսում Գյուլենի արտահանձնումը Թուրքիային Արաբ կանայք ի նշան բողոքի հագուստը շրջած են կրում Հունաստանում անարխիստները հարձակվել են նախարարների վրա Բագրատաշենի մաքսակետում կուտակված աջ ղեկով մեքենաների վերջը չի երևում (Լուսանկարներ) Հրթիռների թագավոր «Սատանա»-ի փորձարկումը (տեսանյութ) Վազգեն Խաչիկյանի բնակարանը կհանվի աճուրդի 37 և 1 համարի երթուղիները սպասարկող ընկերությունը սնանկ է ճանաչվել Բրիտանական առևտրային ցանցը կսկսի վաճառել տապակած մորեխներ Կորեայի Հանրապետությունում միասնական պետական քննության օրն արգելվել է ինքնաթիռների թռիչքը «Գտնելով իմ Հայաստանը. 1 դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչ չի լինի Եվսեև Շատ երկրներ հարցականի տակ են դնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման արդյունավետությունը. Վ. Սեմերիկով Մոսկվայում տղամարդը մահացել է կորվալոլի և առյուծագիի մեծ չափաբաժին օգտագործելուց Շվեյցարացի պանրագործը փորձում է երաժշտության միջոցով պանրին յուրահատուկ համ տալ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա Ազգերի լիգա. Օրվա խաղերի անոնս ԱՄՆ-ում կոկաինի հսկայական խմբաքանակ են բռնագրավել «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասնական ցուցակը. 157 թեկնածու Թրամփը պատմել է, թե որքան ժամանակ զինվորականները կլինեն Մեքսիկայի հետ սահմանին Վայրի բնության ամենազավեշտալի լուսանկարների մրցույթի հաղթողների աշխատանքները Լավրովը նշել է պայմանը, որի համաձայն կշարունակվի «Թուրքական հոսք»-ի կառուցումը VARDA-ն ցուցադրել է իր ակումբի մարզչի կրակոտ ու էրոտիկ պարը Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Աշխարհի ամենահարուստ մարդը կանխատեսել է Amazon-ի սնանկ դառնալը Սանկտ Պետերբուրգում տղամարդն անցել է բարձրահարկ շենքերի միջև կապված ճոպանով (տեսանյութ) Բելառուսը Հայաստանի նկատմամբ իրեն դաշնակցային չի պահել, բայց Հայաստանն էլ խախտել է ՀԱՊԿ ընթացակարգերը. Ստանիսլավ Տարասով Մարդիկ կարող են Մարսում հայտնվել քառորդ դար հետո Կայծակը հարվածել եւ վնասել է «Թուրքական ավիաուղիների» օդանավը
Հարցում

Էջմիածնում քարոզարշավի ժամանակ օգտագործվել են պետական և վարչական լծակները

Կիրակի օրը Էջմիածնում համայնքապետի արտահերթ ընտրություններ են: Ընտրապայքարի մեջ է 12 թեկնածու: Վաղը քարոզարշավի վերջին օրն է: Մինչ այսօր թեկնածուները բացահայտ չեն դժգոհել ընտրապայքարն արդյունավետ կազմակերպելու թեմայով: Սակայն կուլիսներում չեն թաքցնում, որ թեկնածուներից մեկը՝ Էջմիածնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը շահարկում է իշխանությունների անունը և այդպիսով հայտնվում շահեկան վիճակում:

Մասնավորապես, նա ընտրողների հետ հանդիպման է գնում «Դուխով» գլխարկով, իսկ ընտրողներին հայտարարում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է: Էջմիածնի կենտրոնական հրապարակում, բնակելի շենքի պատշգամբից նույնիսկ կախված են Դիանա Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի նկարները: Քաղաքապետարանից այդ տեսարանը պարզ երևում է, և որևէ քայլ չի ձեռնարկվել: Ավելին, քարոզարշավի շրջանակներում վարչապետն այսօր այցելել է Էջմիածին՝ ի պաշտպանություն Դիանա Գասպարյանի:

Վարչապետը բացահայտ կոչ արեց քաղաքի հրապարակում հավաքված քաղաքացիներին ընտրել Դիանա Գասպարյանին՝ ասելով, որ նրանք ևս մեկ հեղափոխություն արած կլինեն՝ ունենալով Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը: Նշենք, որ Դիանա Գասպարյանը Էջմիածնի միակ կին թեկնածուն չէ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է նաև Սուսաննա Մարգարյանը:

Դիանա Գասպարյանին աջակցելու էր եկել ոչ միայն վարչապետը, այլև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը և այլք: Ի դեպ, վերջիններս Էջմիածնում էին ժամը 17:30-ից, այսինքն՝ աշխատանքային ժամին: Նիկոլ Փաշինյանը Էջմիածին եկավ աշխատանքային ժամի ավարտից հետո:

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Վահե Մովսիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի Էջմիածին գալը ողջունում է, պարզապես այն թեկնածուն, որի քարոզչությունն իրականացրել է, բազմաթիվ օրենքներ է խախտել: Ըստ Վ. Մովսիսյանի՝ Դիանա Գասպարյանը օգտագործում է և պետական, և իշխանական ,և վարչական լծակները: Օրինակ բերեց մանկապարտեզներում քարոզչություն իրականացնելը:

Վահե Մովսիսյանն ասաց, որ Գասպարյանը բազմաթիվ օրենքներ խախտել է նաև համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ: Որպես օրինակ ասաց, որ կոպտորեն խախտվել է Նախակրթության մասին օրենքի 23-րդ հոդվածը: Ամառը որոշ ժամանակով մանկապարտեզները փակվել են և քաղաքային իշխանությունները չեն կարողացել ապահովել մանկապարտեզների բնականոն գործունեությունը:

Վահե Մովսիսյանն ասաց, որ փակելու պատճառաբանությունը եղել է շոգ եղանակը: Մինչդեռ նույն շոգ կլիման եղել է նաև Արմավիր քաղաքում, որտեղ մանկապարտեզ չի փակվել: Բացի այդ, եթե վտանգավոր լիներ, Առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես կգար:

«Դիմացը ձմեռ է, պիտի ասեն՝ ցուրտ ա՝ երեխեքին մի բերեք, հով ա՝ մի բերեք, զով ա՝ մի բերեք»,- հավելեց Վ. Մովսիսյանը:

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ քարոզարշավի ընթացքում պետական, մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, Արմավիրի փոխմարզպետը ներգրավված են եղել քարոզչական գործունեությանը, ինչն անընդունելի է իր համար:

Վահե Մովսիսյանն ասաց, որ վստահ է՝ այն սպասված արդյունքը, որ իշխանական թեկնածուն ակնկալում է վարչապետի այցից հետո, չի ստանալու: «Էջմիածինցիները գիտակից են: Հարգում, սիրում, մեծարում են մեր սիրելի վարչապետին, բայց հնարավոր է, որ նրա հետ համակարծիք չլինեն»,- ասում է համայնքապետի թեկնածուն:

Վահե Մովսիսյանը հավելեց, որ ակտիվ քարոզարշավ է անցկացրել, որևէ խոչընդոտի չի հանդիպել: Ըստ նրա՝ ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպվել:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ այլ թեկնածուներից ևս: Սուրեն Մուրադյանը չցանկացավ կոնտակտի մեջ մտնել լրագրողի հետ: Մյուս թեկնածուները կամ նպատակահարմար չգտան խոսել այդ մասին, կամ չէին պատասխանում հեռախոսազանգերին: Ոմանք էլ դժգոհեցին կուլիսներում՝ չցանկանալով բարձրաձայնել այդ մասին:

Թեկնածու Դիանա Գասպարյանից ևս ակնկալում էինք պարզաբանում ստանալ: Նրան մրցակից թեկնածուների դժգոհությունը փոխանցել էինք դեռևս օրեր առաջ: Խոստացել էր պատասխանել, սակայն խուսափեց և այդպես էլ չպատասխանեց:

hetq.am

 

website by Sargssyan